«Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է չակտիվացնել փարիզյան ակումբի հետ պայմանագիրը ևս մեկ մրցաշրջանով ավտոմատ կերպով երկարաձգելու hնարավորությունը։ Այս մասին հայտնում է L’Equipe-ը։
Միաժամանակ ՊՍԺ-ի ղեկավարությանը չի անհանգստացնում Մբապեի որոշումը, ում պայմանագիրն այժմ ավարտվում է 2024 թվականի հունիսին, և չի պատրաստվում վաճառել իր աստղային հարձակվողին պայմանագրի ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։
Նախկինում Մբապեն հնարավորություն ուներ երկարաձգելու ՊՍԺ-ի հետ պայմանագիրը 2024/2025 մրցաշրջանի համար, սակայն նա մերժել է այդ տարբերակից։
Այս մրցաշրջանում 24-ամյա Մբապեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 40 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: Նախորդ մրցաշրջանում ավարտվել է նաև հարձակվողի պայմանագիրը փարիզցիների հետ, և ըստ լուրերի ֆրանսիացին կարիերան կարող էր շարունակել Մադրիդի «Ռեալում», սակայն վերջին պահին ֆուտբոլիստը որոշեց մնալ ֆրանսիական թիմում։