ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին այս մրցաշրջանում թոփ-5 լիգաներում միակ ֆուտբոլիստն է, ով իր ակտիվում ունի 20 գոլ և նույնքան գոլային փոխանցում։
Երեկ՝ մայիսի 21-ին, կայացավ ֆրանսիական Լիգա 1-ի 36-րդ տուրի հանդիպումը, որում «Օսերը» սեփական հարկի տակ ընդունել էր ՊՍԺ-ին։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Երկու րոպեն՝ վեցերորդից ութերորդը, բավական էր փարիզցիների հարձակվող Կիլիան Մբապեին դուբլի հեղինակ դառնալու համար։ Նրան այդ հարցում օգնեցին Ֆաբիան Ռուիսը և Լիոնել Մեսսին:
Այսպիսով, Մեսսին այս մրցաշրջանում անցկացրել է 39 խաղ, դարձել է 20 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
























































