ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման կիսվել է Չեմպիոնների լիգայում թիմի խաղի մասին իր կարծիքով.
«Մենք շատ էինք ուզում գնալ մինչև վերջ: Մենք ուզում էինք գնալ մինչև եզրափակիչ։ Բայց Չեմպիոնների լիգան չպետք է դառնա մոլուցք։
Վստահ եմ, որ մի օր մենք կհաղթենք Չեմպիոնների լիգան, քանի որ ակումբն ու նրա երկրպագուներն արժանի են դրան։ Մենք կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է բարձունքին հասնելու համար:
Որոշ մրցաշրջաններ ավելի դժվար են, քան մյուսները: Ոչինչ, դա ֆուտբոլ է: Մենք ցանկանում էինք ավելի լավ հանդես գալ, ավելիին հասնել, բայց չստացվեց։ Բայց հաջորդ մրցաշրջանում մենք հաստատ ավելի լավ հանդես կգանք»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում Telefoot-ը:
























































