«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Չեմպիոնների լիգայում ակումբի հնարավոր հաղթանակի մասին։
«Թիմն իսկապես լավն է, բայց ես համաձայն եմ ԶԼՄ-ների և նրանց հետ, ովքեր ասում են, որ մենք պետք է հաղթենք Չեմպիոնների լիգան, որպեսզի հավասարվենք մեծագույն ակումբներին:
Մեծ թիմերը հաղթել են Եվրոպայում և ոչ մեկ անգամ։ Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո «Ման․Սիթիի» մակարդակի մասին իմ կարծիքը չի փոխվի, բայց պատմության մեջ մտնելու համար պետք է հաղթել ՉԼ-ն:
Ինչո՞ւ մենք կանգ չառանք Անգլիայի Պրեմիեր լիգայի չորս տիտղոսներից հետո: Լավագույն ակումբները միշտ սոված են, նրանք ավելի ու ավելին են ուզում»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում The Times-ը։
Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Ինտերի» հետ։























































