Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը փորձել է բացատրել, թե ինչու է իր թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պարտվել «Մանչեսթեր Սիթիին»։
Հիշեցնենք, որ «արքայական ակումբը» պատասխան խաղում հյուրընկալվելիս 0-4 հաշվով պարտվել է «քաղաքաբնակներին»:
«Չեմպիոնների լիգայից դուրս մնա՞լը․․. Մենք շատ ուժեղ թիմի դեմ էինք խաղում: Դժվար է խաղալ, երբ «Մանչեսթեր Սիթին» ճնշում է գործադրում առաջին իսկ րոպեից»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վինիսիուսը հաղթական գոլը խփեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում՝ «Լիվերպուլի» դեմ խաղում: ՉԼ-ի այս մրցաշրջանում բրազիլացին իր ակտիվում գրանցել է երեք գոլ և մեկ գոլային փոխանցում։























































