Չավին արձագանքել է «Ռեալի»՝ «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությանը։
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» 4:0 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»:
«Ինձ դուր չի գալիս «ջախջախել» բառը ֆուտբոլում: Այդ բառը կամ, օրինակ, «ձախողումը»՝ դրանք կառուցողական չեն։
Տեսեք, «Մանչեսթեր Սիթին» զգալիորեն գերազանցեց «Ռեալին», և նրանք օգտվեցին դրանից: Ընդ որում, «Բեռնաբեուում» կայացած առաջին խաղում նման առավելություն չկար։
Բայց ընդհանուր առմամբ «Մանչեսթեր Սիթին» արժանի հաղթող է: Այն աշխարհի լավագույն թիմն է»,-«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի խոսքերն է փոխանցում ESPN-ն։























































