Իտալացի հայտնի մարզիչ Ֆաբիո Կապելոն խոսել է Չեմպիոնների լիգայի սպասվող եզրափակիչի մասին, որտեղ կմրցեն «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին»։
«Կիսաեզրափակչում 0։4 հաշվով պարտվելը ծանր հարված էր «Ռեալի» համար: Հավանաբար, Անչելոտին հիմա կարծում է, որ ժամանակն է, որ միանա Բրազիլիայի հավաքականին։ Այժմ կան թիմեր, որոնք շատ ավելի ուժեղ են, քան «Ռեալը», և Կառլոն կարող է փորձել հաղթել աշխարհի առաջնությունը: Կարծում եմ՝ նա պետք է ընդունի բրազիլացիների առաջարկը։
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթիի» հետ երկրորդ անգամ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, և նա լուրջ ֆավորիտի տեսք ունի։ «Սիթին» շատ ուժեղ է, թիմը լի է բարձրակարգ խաղացողներով։ «Մանչեսթեր Սիթին» թույլ կողմեր չունի»,- Կապելոյի խոսքերը մեջբերել է «Football Italia»-ն:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր» հանդիպումը կկայանա հունիսի 10-ին Ստամբուլում (Թուրքիա) Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտում։























































