Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան վնասվածք է մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղին (0:4): Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի համաձայն՝ նախորդ շաբաթ «Խետաֆեի» դեմ խաղում Կուրտուան ձեռքի մկանների փոքր պատռվածք է ստացել։ Չնայած դրան, նա ընդգրկված էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի մեկնարկային կազմում։ Կուրտուան այս խաղում 4 գնդակ է բաց թողել։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև առաջին խաղն ավարտվել էր 1։1 հաշվով։ Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» երկու խաղերի արդյունքում դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 2022/2023 մրցաշրջանի եզրափակիչ, որտեղ կմրցի Միլանի «Ինտերի» հետ։























































