«Ինտերի» փոխնախագահ Խավիեր Զանետին կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի պատասխան խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակից (1-0) տպավորություններով։
Ներաձուրիների նախկին ավագը խոսել է նաև այն մասին, թե եզրափակչում մրցակիցներից որին կնախընտրեր.
«Դա հսկայական էմոցիա է: Թիմը տասներեք տարի հետո արժանի էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղալուն։ Այժմ մենք սպասում ենք մեր մրցակիցներին եզրափակչում, բայց ամեն դեպքում, այն, ինչ արել է այս թիմը, չափազանց կարևոր է։
Ես կնախընտրեի խուսափել «Ռեալի» հետ հանդիպումից եզրափակչում, քանի որ այս մրցաշարը կարծես թե նրանց համար է ստեղծված։ Բայց մեզ համար ամենակարևորը եզրափակիչում լինելն է։ Դժվար ճանապարհ էր»,- մեջբերում է Զանետիին Sky Sport-ը։























































