Միլանի «Ինտերի» նախագահ Սթիվեն Չժանը խոսել է հարձակվող Ռոմելու Լուկակուի հետ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ ունեցած զրույցի մասին։
Բելգիացին «ներաձուրիների» ղեկավարին ասել է, որ այս մրցաշրջանում ակումբը դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Երեկ հաղթելով «Միլանին»՝ «Ինտերը» իրոք դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ 2010 թվականից ի վեր առաջին անգամ:
«Եթե ինձ ասեիք, որ այս մրցաշրջանում մենք դուրս կգանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, ես չէի հավատա: Միակ մարդը, ով սկզբում հավատում էր դրան, դա Ռոմելու Լուկակուն էր: Նա դա ինձ ասաց թիմ վերադառնալուն պես»,- Չժանի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
«Չելսիի» հարձակվող Լուկակուն «Ինտերում» խաղում է վարձավճարով: Այս մրցաշրջանում բելգիացին Ա Սերիայում խփել է 8 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում:























































