«Ալ-Հիլալի» նախագահ Ֆահդ բին Նաֆելը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե այս ամառ կարո՞ղ են ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին։
«Ես ձեզ ոչինչ չեմ ասի։ Եթե ինչ-որ բան դուրս գա մեր մամուլի գրասենյակից, դուք կստանաք այն: Թիմն ինձ համար ավելի կարևոր է, քան մեկ խաղացող։
Ցանկացած աստղ, ով գալիս է այստեղ, պետք է իմանա, որ մենք հիանալի ակումբ ունենք։
Մեր նպատակն է ուժեղացնել թիմը: Եթե կենտրոնանաս մեկ անձի վրա, կկորցնես թիմը»,- Նաֆելի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
























































