Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կարլոս Տևեսը մեկնաբանել է ՊՍԺ-ի և հարձակվող Լիոնել Մեսսիի միջև ծագած կոնֆլիկտը՝ կապված խաղացողի Սաուդյան Արաբիա մեկնելու հետ՝ առանց ակումբի հետ այդ այցելությունը համաձայնեցնելու։
«ՊՍԺ-ն չի կարող այդպես վարվել Մեսսիի հետ։ Երբ ես «Մանչեսթեր Յունայթեդում» էի խաղում, փարիզցիներն իրենց առաջնությունում աղյուսակի միջնամասում էին։ Եթե ես լինեի, կմնայի «Ռոսարիոյում»: Մեսսին ներողություն է խնդրել, քանի որ ակումբը վեր է դասում իր էգոյից։ Ես գովում եմ նրան»,- Տևեսի խոսքերն է մեջբերում Abola-ն:
Լիգա 1-ի 33-րդ տուրում «Լորյանից» (1-3) պարտվելուց հետո Մեսսին առանց ակումբի թույլտվության մեկնել է Սաուդյան Արաբիա, ինչի համար ՊՍԺ-ն 35-ամյա արգենտինացուն հեռացրել էր թիմի կազմից երկու շաբաթով։ Երբ արգենտինացին վերադարձավ Փարիզ, տեսաուղերձի միջոցով հրապարակավ ներողություն խնդրեց, ուստի ակումբի այդ որոշումը չեղարկվեց։
Այս մրցաշրջանում Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:
























































