Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Կառլոս Տևեսը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ կապված իրավիճակի մասին, որը որոշ ժամանակ առաջ որակազրկվել էր ակումբի կողմից առանց տեղյակ պահելու Սաուդյան Մեկնելու մեկնելու համար՝ ասելով, որ ակումբը պետք է ներողություն խնդրի արգենտինացուց.
«Անկախ նրանից, թե Մեսսին աշխարհի չեմպիոն է, թե ոչ, ՊՍԺ-ն չի կարող այդպես վարվել նրա նման խաղացողի հետ։ Ես նրանց դեմ խաղացել եմ, երբ «Մանչեսթեր Յունայթեդում» էի, նրանք աղյուսակի միջնամասում էին։ Մենք էլ կարող ենք հազար բան ասել մի ակումբի մասին, որը չի հետաքրքրվում այնտեղ տեղափոխվելու պահից: Եթե ինձ՝ որպես աշխարհի չեմպիոնի, ասեին, որ պետք է ներողություն խնդրեմ ազատ ժամանակ կատարածս ճամփորդության համար, ես կգնայի Ռոսարիո և կմնայի այնտեղ խմելու։ Նրանք պետք է ներողություն խնդրեին ինձնից, բայց Մեսսիի համար ակումբն ամեն ինչից վեր է։ Ես խոնարհվում եմ նրա առաջ»,- Տևեսի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:
Մեսսին հրապարակավ ներողություն է խնդրել ՊՍԺ-ից՝ Սաուդյան Արաբիա մեկնելու որոշման համար։ Ակումբը չեղարկել է արգենտինացու պատիժը։
























































