Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հայտարարել է, որ «Ոսկե գնդակը» կտար ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին։
«Անկասկած, ես «Ոսկե գնդակը» կտայի Մեսսիին։ Տեսնենք, թե ով կստանա այն, Հոլանդն անհավանական մակարդակի վրա է, նա գերազանցում է բոլոր ռեկորդները»,- Սկալոնիի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը:
Մեսսին «Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիր է։
Մեսսին ՊՍԺ-ում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Այս մրցաշրջանում արգենտինացին բոլոր մրցաշարերում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ:
2022 թվականին Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում նվաճեց աշխարհի գավաթը՝ մրցաշարի վճռորոշ խաղում հաղթելով Ֆրանսիայի հավաքականին։
























































