«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է այն լուրերը, թե ինքը բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ։
«ՊՍԺ-ն ինձ է փնտրո՞ւմ։ Ուրեմն նրանք ինձ չեն գտել, քանի որ ինձ հետ ոչ ոք կապ չի հաստատել»,- Մոուրինյուի խոսքն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 60-ամյա մասնագետի և փարիզյան ակումբի բանակցություններն արդեն վերջնական փուլում են։
Մոուրինյուն «Ռոման» գլխավորում է 2021 թվականից։
























































