«Մոնպելյեի» հարձակվող Էլի Վային կարող է փոխել ակումբային գրանցումն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայտնում է FootMercato-ն:
Աղբյուրի համաձայն՝ «Մոնպելյեն» 20-ամյա հարձակվողի համար պահանջում է մոտ 40 մլն եվրո։ Նրանով հետաքրքրված են «Արսենալը», «Նյուքասլը», «Բորուսիան», «Մոնակոն», «Լայպցիգը» և «Այնտրախտը»:
Ավելի վաղ Վային պոկերի հեղինակ էր դարձել «Լիոնի» դեմ (4:5) Ֆրանսիայի Լիգա 1-ի 34-րդ տուրի խաղում։ Ընդհանուր առմամբ այս մրցաշրջանում նա անցկացրել է 30 հանդիպում, խփել 17 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում։
























































