«Նանտն» այսօր հեռացրել է գլխավոր մարզիչ Անտուան Կոմբուարեին: Այս մասին հայտնում է leparisien.fr–ը։
Ակումբին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ երիտասարդական թիմի մարզիչ Պիեռ Արիստույը թիմը կգլխավորի մինչև մրցաշրջանի ավարտը, իսկ կանանց հավաքականի մարզիչ Օսվալդո Վիզկարոնդոն կդառնա նրա օգնականը։
Թիմը 34 խաղից հետո 32 միավորով 17-րդն են Լիգա 1-ում: «Նանտը» Ֆրանսիայի առաջնությունում վերջին հաղթանակը տարել է փետրվարի 12-ին 23-րդ տուրում «Լորիանի» նկատմամբ (1:0):
























































