«Մարսելի» կիսապաշտպան Մատեո Գենդուզին ամռանը կարող է հեռանալ ֆրանսիական ակումբից, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ 24-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են «Աստոն Վիլան» և Պրեմիեր լիգայի մի քանի այլ ակումբներ։
Գենդուզին Մարսելում է 2021 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
2022/23 մրցաշրջանում Գենդուզին բոլոր մրցաշարերում անցկացրել է 40 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































