ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին լրջորեն մտածում է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու մասին, որտեղ նրա ծառայություններով հետաքրքրված է «Ալ-Հիլալը»:
Ըստ L’Equipe-ի, աստղային արգենտինացին տատանվում է որոշում կայացնելու հարցում, քանի որ նախընտրում է մնալ Եվրոպայում:
Բացի այդ, Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, դեմ է այդ տեղափոխությանը, որը չի ցանկանում Սաուդյան Արաբիա տեղափոխվել իր երեք որդիների հետ։
Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է այս ամառ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին և «Բարսելոնայի» ավագ Սերխիո Բուսկետսը կհամաձայնեն տեղափոխվել սաուդյան «Ալ-Հիլալ» ակումբ։ Կատալոնացիների հետ պայմանագիրը խզելու դեպքում թիմին կմիանա նաև «Բարսելոնայի» մեկ այլ խաղացող՝ Ժորդի Ալբան։
























































