ՊՍԺ-ն հայտ կներկայացնի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտը գնելու համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստվում է գնել «Պարկ դե Պրենս» տնային մարզադաշտը վերակառուցման նպատակով, սակայն Փարիզի իշխանությունները դեմ են արտահայտվել մարզադաշտի վաճառքին։ Որպես այլընտրանք ՊՍԺ-ն դիտարկում էր «Ստադ դե Ֆրանսը» գնելու տարբերակը, որը Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են վաճառել 600 միլիոն եվրոյով։
«Պարի Սեն Ժերմենը» պաշտոնական հայտ կներկայացնի «Ստադ դե Ֆրանսի» համար։ Այս մասին հայտնում են RMC Sport-ը և L’Equipe-ը:
«Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի գնման մրցույթի երկրորդ փուլը նախատեսվում է սկսել հունիսին։ Վերջնական որոշումը կկայացվի աշնանը։ Մարզադաշտի գնման հավակնորդները պետք է հայտարարեն առաջարկի ճշգրիտ գումարը, սակայն ՊՍԺ-ի ղեկավարները դեռ վերջնական որոշում չեն կայացրել նախատեսվող ներդրումների վերաբերյալ։
Նշվում է, որ «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի գնումը պահեստային տարբերակ է ակումբի համար. «Պարկ դե Պրենսի» գնումը մնում է առաջնահերթ:
























































