Տոկիոյում (Ճապոնիա) ավարտվեց գեղասահքի Աշխարհի թիմային առաջնությունը, որին մասնակցեցին 6 լավագույն հավաքականները մրցաշրջանի արդյունքներով։
Թիմային առաջնությունում հաղթել է ԱՄՆ-ի թիմը՝ մրցաշարն ավարտելով միավորների մեծ առավելությամբ։
Ամերիկացիներն իրենց ակտիվում ունեն 120 միավոր։ Երկրորդ տեղը զբաղեցրել են հարավկորեացիները (95), երրորդը՝ ճապոնացիները (94):
Մրցաշարային աղյուսակ.
1. ԱՄՆ — 120 միավոր;
2. Հարավային Կորեա — 95;
3. Ճապոնիա — 94;
4. Իտալիա — 83;
5. Ֆրանսիա — 80;
6. Կանադա – 68
























































