Գերմանական Բունդեսլիգայի 27-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում նվազագույն հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»: Մյունխենյան թիմից գոլի հեղինակ դարձավ դե Լիխտը՝ 52-րդ րոպեին:
«Բորուսիան» Դորտմունդում 2:1 հաշվով առավելության հասավ «Ունիոնի» նկատմամբ: Դորտմունդյան թիմից աչքի ընկան Մալենն ու Մուկոկոն:
Այս հանդիպումներից հետո մյունխենյան թիմը մրցաշարային աղյուսակը գլխավորում է 58 միավոր: 2-րդ տեղում ընթացող «Բորուսիան» 2 միավոր է զիջում առաջատարին:
























































