Բրազիլացի նկարիչ Դանթե Ակիրա Ուվեյը հաղթել է «Կանվոնդո -2024» ձմեռային պատանեկան օլիմպիական չորրորդ խաղերի մեդալների դիզայնի մրցույթում։
Այդ առթիվ միջազգային օլիմպիական կոմիտեին ներկայացվել էր 3000 հայտ: Ժյուրին նախապատվությունը տվել է Ակիրայի «Փայլուն ապագա» տարբերակին:
Մեդալները կշնորհվեն Կորեայի Հանրապետությունում հաջորդ տարի հունվարի 19-ից փետրվարի 1-ը անցկացվելիք պատանեկան օլիմպիական ձմեռային խաղերի մրցանակակիրներին:
























































