Կևին դե Բրույնեն Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է։ L’Equipe հրատարակությունը հրապարակել է Անգլիայի առաջնության ամենաբարձր աշխատավարձ ունեցող խաղացողների վարկանիշը։
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանն ամենաշատն է վաստակում՝ շաբաթական 425 հազար ֆունտ ստերլինգ:
Ամենաբարձր վարձատրվող խաղացողների լավագույն հնգյակն ունի այսպիսի տեսք.
1. Կևին դե Բրույնե (Մանչեսթեր Սիթի, շաբաթական 425,000 ֆունտ)
2-3. Էրլինգ Հոլանդ (Մանչեսթեր Սիթի, 402,250 ֆունտ);
2-3. Դավիդ Դե Խեա (Մանչեսթեր Յունայթեդ, 402,250 ֆունտ)
4-5. Մոհամեդ Սալահ (Լիվերպուլ, 373,750 ֆունտ)
4-5. Ջեյդոն Սանչո (Մանչեսթեր Յունայթեդ, 373,750 ֆունտ)։
























































