«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ ՄաքՏոմինեյը կարող է կարիերան ամռանը շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ այլ ակումբում։
Ըստ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլը»:
«Կաչաղակներին» շատ է դուր գալիս շոտլանդացու խաղը, ով իր ազգային հավաքականի վերջին երկու խաղերում չորս գոլ է խփել: «Նյուքասլը» ցանկանում է ձեռք բերել նոր եզրային հարձակվողի և կիսապաշտպանի այս ամառ, ընդ որում՝ ՄաքՏոմինեյը նրանց գլխավոր տանսֆերային նպատակներից մեկն է:
Այս մրցաշրջանում ՄաքՏոմինեյը «Մանչեսթեր Յունայթեդում» այդքան էլ շատ խաղաժամանակ չի ստանում։ Դա պայմանավորված է Կազեմիրոյի գալով, ում ավելի շատ է վստահում գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը։
























































