«Մանչեսթեր Սիթին» կարող է նոր գլխավոր մարզիչ նշանակել Լուիս Էնրիկեին, եթե Պեպ Գվարդիոլան հեռանա թիմից, հայտնում է Goal-ը՝ մեջբերելով El Chiringuito-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Գվարդիոլան ամռանը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»:
Այս դեպքում «քաղաքաբնակները» որպես նրան փոխարինող դիտարկում են Լուիս Էնրիկեի թեկնածությունը։
Էնրիկեի վերջին աշխատավայրը Իսպանիայի հավաքականն էր, որը նա լքեց անցյալ տարվա դեկտեմբերին։ Մինչ այդ 52-ամյա մասնագետը գլխավորել է «Բարսելոնան», «Սելտան» և «Ռոման»:
























































