Լեգենդար մարզիչներ սըր Ալեքս Ֆերգյուսոնը և Արսեն Վենգերը ընդգրկվել են Պրեմիեր լիգայի Փառքի սրահում:
Ֆերգյուսոնը 13 անգամ չեմպիոն է դարձել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պրեմիեր լիգայում, իսկ Վենգերը երեք անգամ դա արել է «Արսենալի» հետ։
Եվս երեք լեգենդներ կներգրավվեն Պրեմիեր լիգայի Փառքի սրահում 2023 թվականին։ Նրանց անունները կհայտարարվեն մայիսի 3-ին՝ երկրպագուների ու փորձագետների քվեարկությունից հետո։
Փառքի սրահը բացվել է 2021 թվականին։ Նրա առաջին անդամներն էին Թիերի Անրին, Ալան Շիրերը, Դեյվիդ Բեքհեմը, Դենիս Բերգկամպը, Էրիկ Կանտոնան, Ռոյ Քինը, Ֆրենկ Լեմպարդը և Սթիվեն Ջերարդը։ 2022 թվականին Ուեյն Ռունին, Պատրիկ Վիեյրան, Սերխիո Ագուերոն, Դիդյե Դրոգբան, Վինսենտ Կոմպանին, Պիտեր Շմեյխելը, Փոլ Սքոուլզը և Յան Ռայթը ևս ընդգրկվել են Փառքի սրահում։
























































