«Չելսին» պատրաստվում է ամռանը կրճատել թիմի կազմը ութ ֆուտբոլիստով։ Ինչպես հաղորդում է Evening Standard-ը, «Չելսիում» կարծում են, որ թիմի կազմը շատ մեծ է և 33-ի փոխարեն 25 խաղացող պետք է ընդգրկվի հիմնական թիմում:
Թիմից հեռանալու թեկնածուների թվում են հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, կիսապաշտպաններ Ռուբեն Լոֆտուս-Չիկը, Կոնոր Գալահերը, Հակիմ Զիեշը։ Կարող է հեռանալ նաև կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, ում տրանսֆերին հավանում են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան»։
Բացի այդ, լոնդոնյան ակումբը ցանկանում է պայմանագիր կնքել մեկ հենակետային կիսապաշտպանի հետ՝ Էնցո Ֆերնանդեսի հետ զույգ կազմելու համար:
Դիտարկվում է նաև դարպասապահ Էդուարդ Մենդիի և կիսապաշտպան Մեյսոն Մաունթի հեռանալը․ նրանց հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցություններն առաջ չեն գնում։
























































