«Չելսիի» հարձակվող Կայ Հավերցը խոսել է ակումբում տեղի ունեցած փոփոխությունների և կիսապաշտպան Ժորժինյոյի՝ «Արսենալ» տեղափոխվելու մասին։
«Որպես խաղացող դու իրականում չես նկատում սեփականատերերի փոփոխությունը, բայց մենք ունենք նոր թիմ, նոր մարզիչ, նոր կազմ: Բոլորովին նոր հանդերձարան, այնքան շատ անհատականություններ: Պետք է հարմարվել, հարաբերություններ կառուցել։ Ես երկուսուկես տարի խաղացի Ժորժինյոյի հետ, նա փոխվեց իմ կողքին, ինձ դուր էր գալիս նրա հետ լինելը, իսկ հետո …
Մի երեկո նա զանգեց ինձ և ասաց. «Ես գնում եմ»։ Ես ասացի. «Ի՞նչ: Ինչպե՞ս է դա հնարավոր»:
Ահա թե որքան արագ է փոխվում ամեն ինչ։ Սա բնորոշ է մարդկանց: Պարզապես պետք է դա ընդունել. սա ֆուտբոլ է: Սա իմ վեցերորդ մասնագիտական տարին է և յոթերորդ մարզիչը: Գերմանիայում չորսն էին կամ հինգը, իսկ «Չելսիում»՝ երեքը»,- Հավերցի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
























































