«Տոտենհեմը» կապ է հաստատել «Բավարիայի» նախկին մարզիչ Յուլիան Նագելսմանի հետ Անտոնիո Կոնտեի պաշտոնանկությունից հետո, հայտնում է Sky Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Տոտենհեմը» դիտարկում է նրա թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնի համար։
Գերմանացու ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ռեալը» և «Չելսին»: Ուստի նա չի շտապում որոշումներ կայացնել իր ապագայի վերաբերյալ։
Նագելսմանը «Բավարիան» գլխավորում էր 2021 թվականի ամռանից։ Մարտի 24-ին ակումբը հայտարարեց նրա հեռացման մասին։ Մյունխենյան թիմը գլխավորել է «Չելսիի» նախկին մարզիչ Թոմաս Տուխելը։