«Տոտենհեմի» արդեն նախկին գլխավոր մարզիչ, իտալացի Անտոնիո Կոնտեն ակումբի պատմության մեջ Անգլիայի Պրեմիեր լիգայի մեկ խաղում վաստակած միավորների քանակով երկրորդ լավագույն արդյունքը ցույց տված մարզիչն է: Այս մասին հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։
Վարկանիշում հաշվի են առնվել միայն այն մարզիչները, ովքեր «Տոտենհեմի» գլխավորությամբ անցկացրել են առնվազն 38 հանդիպում, այսինքն՝ մեկ ամբողջական մրցաշրջան Պրեմիեր լիգայում։
Պրեմիեր լիգայի մեկ խաղում վաստակած միավորների միջին քանակով «Տոտենհեմի» գլխավոր մարզիչների լավագույն հնգյակն այս տեսքն ունի՝
1. Մաուրիսիո Պոչետինո (1,89 միավոր մեկ խաղում);
2. Անտոնիո Կոնտե (1,88);
3. Անդրե Վիլաշ-Բոաշ (1,83);
4. Հարի Ռեդնապ (1,74);
5. Ժոզե Մոուրինյո (1,64).
Պրեմիեր լիգայում Կոնտեն «Տոտենհեմի» գլխավորությամբ անցկացրել է 56 հանդիպում, որոնցում տարել է 32 հաղթանակ, 9 անգամ ոչ-ոքի խաղացել և 15 անգամ պարտվել։
























































