Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը մեկնաբանել է իր թիմի հաղթանակը Եվրո-2024-ի ընտրական փուլի 2-րդ տուրի՝ Ուկրաինայի հետ խաղում (2:0): Բելինգհեմի կարծիքով՝ Եվրոպայի առաջնության ընտրական փուլը երկու հաղթանակով մեկնարկեն այն էր, ինչ պահանջվում էր անգլիական թիմից։
«Մրցաշարի սկզբում մեզանից պահանջվում էր երկու հնարավոր հաղթանակներից երկուսը։ Ուկրաինայի հետ խաղում մենք կարողացանք իսկապես հաջող արդյունք գրանցել Իտալիայում. միշտ հաճելի է, երբ դա մեզ հաջողվում է:
Նայելով մրցաշարային աղյուսակին՝ չպետք է թողնել այն միտքը, որ ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում։ Սա այն վերաբերմունքն է, որը մենք պետք է ունենանք Անգլիայի հավաքականում՝ շնորհիվ վերջին մի քանի մրցաշարերում ունեցած ձեռքբերումների։ Դու քեզ համար նշաձող ես սահմանում պահանջների և ակնկալիքների մակարդակով, և ամեն անգամ պետք է հիշես դա խաղադաշտ մտնելիս»,- Բելինգեմի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
























































