«Լիվերպուլը» պատրաստվում է այս ամառ նոր հարձակվող ձեռք բերել։ Ինչպես հաղորդում է Football Insider-ը, մերսիսայդյան ակումբը ծրագրում է միանալ Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային մրցավազքին, ով փայլուն մրցաշրջան է անցկացնում «Նապոլիում»:
Նշվում է, որ «Լիվերպուլի» համար հեշտ չի լինի իրականացնել այս տրանսֆերը, քանի որ Օսիմհենը մի շարք գրանդ ակումբների հետաքրքրության ոլորտում է։
24-ամյա նիգերիացու տրանսֆերային արժեքը կարող է կազմել 100 միլիոն եվրոյից ավել։
Վիկտոր Օսիմհենն այս մրցաշրջանում Ա Սերիայի լավագույն ռմբարկուն է: Նիգերիացի հարձակվողն առաջնության 23 խաղում խփել է 21 գոլ:
























































