«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսը կարող է հեռանալ թիմից՝ քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով։
Անգլիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանը, ով «Ման․Սիթիին» միացել է «Լիդսից» 2022 թվականի ամռանը, կարող է վերադառնալ իր նախկին ակումբ: «Լիդսի» ղեկավարությունը ցանկանում է օգտվել այն հանգամանքից, որ ֆուտբոլիստը չի հայտնվում Գվարդիոլայի թիմի մեկնարկային կազմում։
«Վեսթ Հեմը» նույնպես հետաքրքրված է Ֆիլիպսին ձեռք բերելու հարցում, քանի որ նրան տեսնում են որպես փոխարինող Դեկլան Ռայսին, ով, ամենայն հավանականությամբ, շուտով կհեռանա թիմից, հայտնում է Daily Star-ը:
Ֆիլիպսը կարծում է, որ ակումբային մակարդակում հիմնական կազմի խաղացող չլինելով, նա կարող է կորցնել իր տեղը նաև Անգլիայի հավաքականում:
Ակնկալվում է, որ «Ման․Սիթին» դեմ չի լինի ֆուտբոլիստի հեռանալուն, եթե որևէ ակումբ տրանսֆերի դիմաց վճարի մանչեսթերյան ակումբի ծախսած գումարը (48,7 միլիոն եվրո):
























































