Ճապոնիայում ավարտվել է գեղասահքի 2023 թվականի Աշխարհի առաջնության տղամարդկանց մրցաշարը։
Մրցաշարը հաղթեց ճապոնացի գեղասահորդ Սեմա Ունոն՝ դառնալով աշխարհի առաջնության կրկնակի հաղթող։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Չա Յուն Հվանը, երրորդը՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլյա Մալինինը։
1. Սեմա Ունո (Ճապոնիա) – 301,14
2. Չա Յուն Հվան (Հարավային Կորեա) – 296.03
3. Իլյա Մալինին (ԱՄՆ) – 288,44