Արգենտինայի հավաքականի և «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մաքալիստերը շարունակում է մնալ «Չելսիի» տրանսֆերային կարճ ցուցակում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Չելսիի» ղեկավարությունը պատրաստվում է այս մրցաշրջանի ավարտին 24-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ անել։ Հիշեցնենք, որ այս ձմեռ լոնդոնցիների կազմը համալրել է Արգենտինայի հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Էնցո Ֆերնանդեսը։
«Ճայերի» հետ արգենտինացու գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։ Ալեքսիսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 42 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Մակալիստերը Պրեմիեր լիգայում անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
























































