«Բրայթոնի» կիսապաշտպան Կաորու Միտոման կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում», հայտնում է Daily Mail-ը։
Մանկունիացիների սկաուտները ներկա են գտնվել «Բրայթոնի» վերջին հանդիպումներին՝ հետևելով 25-ամյա ճապոնացու խաղին։
Միտոման «Բրայթոնում» է հանդես գալիս անցած ամառվանից: Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 27 հանդիպում «ճայերի» կազմում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 22 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Արսենալը» և «Ռեալը»։
























































