Կոլումբիայի և Հարավային Կորեայի հավաքականները ոչ-ոքի են խաղացել միջազգային ընկերական խաղում։
Կորեացիների կազմում դուբլի հեղինակ է դարձել թիմի ավագ, անգլիական «Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը։
Կոլումբացիների կազմում գոլի հեղինակ դարձան Խամես Ռոդրիգեսն ու Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Խորխե Կարասկալը, ում համար այս գոլն առաջինն էր ազգային հավաքականում։ Արդյունքում՝ 2-2։
Կոլումբիայի հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի Ճապոնիայի ընտրանու հետ մարտի 28-ին:
























































