Իտալացի նախկին հարձակվող Պաոլո դի Կանիոն ասել է, թե ով կարող է լինել «Լիվերպուլի» հաջորդ գլխավոր մարզիչը։ Այս պահին մերսիսայդցիների մարզչի պաշտոնը զբաղեցնում է գերմանացի Յուրգեն Կլոպը։
«Կարծում եմ՝ Կլոպին կփոխարինի Ռոբերտո դե Զերբին։ Հաշվի առնելով նրա ոճը՝ նա կարող է լինել Յուրգենի իրավահաջորդը «Լիվերպուլում»,- մեջբերում է Դի Կանիոյին Football-Italia-ն։
Դե Զերբին ներկայումս «Բրայթոնի» գլխավոր մարզիչն է։
Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել է 2015 թվականի հոկտեմբերին։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսը։