Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ուեյն Ռունին շնորհավորել է Հարի Քեյնին ազգային հավաքականի կազմում իր ռեկորդը գերազանցելու կապակցությամբ։
Հինգշաբթի՝ մարտի 23-ին, Քեյնը խփեց իր 54-րդ գոլն Անգլիայի հավաքականի կազմում՝ շրջանցելով Ռունիին (53) այդ ցուցանիշով և դառնալով ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն։
«Շնորհավորում եմ Հարիին ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու դառնալու կապակցությամբ:
Ես գիտեի, որ նա դա շուտով կանի, բայց չէի կարծում, որ նա կարող է դա անել այդքան արագ: Հիանալի տղա, անհավանական գոլահար և Անգլիայի լեգենդ»,- գրել է Ռունին սոցցանցերում։