«Արսենալի», «Մանչեսթեր Սիթիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
«Իմ կարիերան լի է եղել վերելքներով և վայրէջքներով: Բայց դա իսկապես հիանալի արկած էր: Մեծ շնորհակալություն երկրպագուներին աջակցության համար։
Ես շատ հուզված եմ, բայց դա պետք է տեղի ունենար»,- սոցցանցերում գրել է 39-ամյա աֆրիկացի հարձակվողը։
Ադեբայորի վերջին ակումբը Տոգոն ներկայացնող «Սեմասին» էր: Նա չորս անգամ ճանաչվել է իր երկրի տարվա լավագույն խաղացող։ Տոգոյի ազգային հավաքականի կազմում հարձակվողը անցկացրել է 87 հանդիպում, որոնցում դարձել է 32 գոլի հեղինակ։
























































