«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շարունակում է գլխավորել «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքը, չնայած նախորդ շաբաթ նրա թիմն առաջնության հանդիպում չի անցկացրել։
Հիշեցնենք, որ այս մրցանակի համար հաշվի են առնվում միայն ներքին առաջնությունում գրանցած արդյունքները։
Նորվեգացին 28 գոլ է խփել այս մրցաշրջանում, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։ Նա այս պահին ունի 56 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել վարկանիշը։
Երկրորդ և երրորդ տեղերը կիսում են ԱՊԼ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը․ նրանք իրենց ակտիվում ունեն 21 գոլ և համապատասխանաբար 42-ական միավոր։
4-5-րդ տեղերը կիսում են Լիգա 1-ի երկու ներկայացուցիչ՝ Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Ջոնաթան Դեյվիդը («Լիլ»)․ նրանք այս պահի դրությամբ վաստակել են 38-ական միավոր (19 գոլ)։
«Ոսկե խաղակոշիկ»․ Լավագույն հնգյակն այս պահի դրությամբ
1․ Էրլինգ Հոլանդ — 56 միավոր (28 գոլ x 2 գործակից)
2-3․ Հարի Քեյն — 42 միավոր (21 գոլ x 2 գործակից)
2-3. Վիկտոր Օսիմհեն — 42 միավոր (21 գոլ x 2 գործակից)
4․ Կիլիան Մբապե — 38 միավոր (19 գոլ x 2 գործակից)
5. Ջոնաթան Դեյվիդ — 38 միավոր (19 գոլ x 2 գործակից)
























































