«Գրեմիոյի» կիսապաշտպան Լուկաս Լեյվան, ով նախկինում հանդես է եկել «Լիվերպուլում» և «Լացիոյում», հայտարարել է առողջական խնդիրների պատճառով կարիերան ավարտելու մասին։
2022 թվականի դեկտեմբերին Բրազիլիայի հավաքականի նախկին 36-ամյա խաղացողը ընդհատեց մրցաշրջանի նախապատրաստությունը սրտի ռիթմի խանգարման պատճառով։
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Գրեմիոյին» այս երեք ամիսների ընթացքում ինձ ցուցաբերած աջակցության համար»,- Լեյվայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։ «Այսօր ես հայտարարում եմ իմ հեռանալու մասին։ Դժվար շրջան էր, և կարծում եմ, որ առաջին անգամ եք ինձ լաց լինելիս տեսնում»։
Լեյվան Անգլիայի լիգայի գավաթակիր ու Իտալիայի գավաթակիր է, Իտալիայի Սուպերգավաթի կրկնակի հաղթող։ Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել է 2008 թվականին Չինաստանում կայացած Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։
























































