Խորվաթիայի ֆուտբոլային ասոցիացիան նոր պայմանագիր է կնքել գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչի հետ։
Պայմանագիրը նախատեսված է մինչև ԱԱ-2026-ի ընտրական փուլի ավարտը։ Այս մասին հայտնում է ասոցիացիայի մամուլի ծառայությունը։
«Հունիսին մենք կփորձենք հաղթել Ազգերի լիգայում, իսկ հաջորդ ամառ ցանկանում ենք մասնակցել Գերմանիայում կայանալիք հետաքրքիր Եվրոպայի առաջնությանը, երազանքի իրականացում է խաղալ մեծ մրցումներում տասնյակ հազարավոր երկրպագուների ներկայությամբ։ Ես չեմ կարող պատկերացնել ավելի հրաշալի և պատվաբեր աշխատանք, քան Խորվաթիայի հավաքականի հետ աշխատանքը»,- ասել է Դալիչը։
Զլատկո Դալիչը Խորվաթիայի հավաքականի ղեկին է 2017 թվականի հոկտեմբերից։
























































