«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է թիմի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը։ 1/8 եզրափակչի փուլում «Լիվերպուլը» երկկողմանի դիմակայությունում ընդհանուր 2։6 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։
«Եթե ցանկանում եք հաղթել, ձեզ յուրահատուկ խաղ է պետք. մենք չկարողացանք այդ խաղը ցուցադրել այսօր երեկոյան: Պետք է խոստովանենք, որ ճիշտ թիմն է անցել հաջորդ փուլ։
«Ռեալը» վերահսկում էր իրավիճակը։ Սա այն չէ, ինչ մենք ուզում էինք, բայց սա այն է, ինչ մենք ստացանք: Ձեզ պահեր են պետք։ Այսօրվա խաղում Մադրիդի «Ռեալը» ավելի լավն էր։ Չորս խաղակեսերից երեքում նրանք ավելի լավն էին»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
1/4 եզրափակչի վիճակահանությունը՝ մարտի 17-ին, ժամը՝ 15:00:
























































