Յոախիմ Լյովն ուզում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը:
Ինչպես հայտնում է Bild-ը, մասնագետը կցանկանար գլխավորել Բրազիլիայի հավաքականը և հավանական է համարում իրադարձությունների նման զարգացումը:
Տիտեն լքել է Բրազիլիայի հավաքականը 2022 թվականի աշխարհի առաջնությունից 1/4 եզրափակիչ փուլից դուրս մնալուց հետո։ Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Ռամոն Մենեզեսը, ով նախկինում զբաղեցրել է Բրազիլիայի Մ20 հավաքականի գլխավոր մարզիչը։
Լյովը 2006-2021 թվականները գլխավորել է Գերմանիայի ազգային հավաքականը:
























































