Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Շվեդիայի հավաքականի կազմում կմասնակցի մարտի վերջին Եվրո-2024-ի ընտրական փուլի Բելգիայի և Ադրբեջանի դեմ հանդիպումներին։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յաննե Անդերսոնը մամուլի ասուլիսում։
«Նա իրեն լավ է զգում։ Մենք ժամանակ առ ժամանակ շփվել ենք նրա վնասվածքի ժամանակ: Նրա անհատականությունն ու առաջնորդությունը լավ են նույնիսկ խաղադաշտից դուրս»,– ասել է է Անդերսոնը :
Միաժամանակ մարզիչը չի ակնկալում, որ Իբրահիմովիչը կխաղա ամբողջ 90 րոպեն։
























































