Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ հարձակվող Կարիմ Բենզեման կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլի» դեմ պատասխան հանդիպմանը։
35-ամյա ֆրանսիացին վնասվածքի պատճառով բաց է թողել շաբաթ օրը կայացած «Էսպանյոլի» դեմ հանդիպումը (3-1) Լա Լիգայում:
«Բենզեման 100%-ով կխաղա… Կիրակի օրը նա վերադարձել է ընդհանուր խմբում մարզումներին։ Ես տեսնում եմ, որ նա չափազանց մոտիվացված է։ Սա շատ կարևոր մրցաշար է Կարիմի համար»,- ասել է Անչելոտին մամուլի ասուլիսի ժամանակ։
Անգլիայում թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է Մադրիդի «Ռեալի» հաղթանակով՝ 5-2 հաշվով։ Մադրիդում պատասխան խաղը կկայանա վաղը՝ մարտի 15-ին։