Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտարարել է ազգային հավաքականի մարզչական շտաբի ձևավորման մասին՝ Ռոբերտո Մարտինեսի գլխավորությամբ։ Իսպանացի ֆուտբոլիստի օգնական է նշանակվել «Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռիկարդո Կարվալյոն, որն ազգային հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 89 հանդիպում։
Դարպասապահների մարզիչ է նշանակվել Ռիկարդուն, որն ազգային հավաքականի կազմում 79 հանդիպում է անցկացրել։ Մարզչական շտաբում ընդգրկված են ևս 6 մասնագետներ։
49-ամյա Մարտինեսը Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆերնանդու Սանտուշի պաշտոնանկությունից հետո, որը թիմը մարզել է 2014-ից 2022 թվականներին։
























































