ՈՒԵՖԱ-ն սոցցանցերում ներկայացրել է Չեմպիոնների լիգայի՝ 2022/2023 մրցաշրջանի եզրափակիչի պաշտոնական գնդակը։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչը կանցկացվի Թուրքիայում, ուստի գնդակը հենց այդ երկրի ոճով է ստեղծվել:

Նշենք, որ 2022/2023 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի Ստամբուլում՝ Աթաթուրքի անվան օլիմպիական մարզադաշտում։ Խաղը նախատեսված է 2023 թվականի հունիսի 10-ին։
























































